09.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.28 -0.33 | |
GBP | 491.88 -0.32 | |
EUR | 415.5 +1.12 | |
GEL | 149.92 +0.02 | |
RUB | 6.72 -0.01 |
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ հարևանների հետ հարաբերություններն առաջնահերթություն են Իրանի համար, որն արտահայտվում է որպես նախագահ Իբրահիմ Ռաիսիի արտաքին քաղաքականության հիմնարար մոտեցում:
«Մենք փորձում ենք Իրանի Իսլամական Հանրապետության հնարավորություններն օգտագործել տարածաշրջանային զարգացման, խաղաղության և կայունության համար` բոլոր հարևանների մասնակցությամբ: Մասնավորապես, օրակարգում են Հայաստանի, ինչպես նաև մեր մյուս հարևանների հետ հարաբերությունները»,- ասել է Խաթիբզադեն:
Գորիս-Կապան միջպետական ճանապարհը շարունակում է խցանված մնալ:
Երեկվանից այդ ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ ադրբեջանցի ոստիկանները կանգնեցնում, ստուգում են իրանական բեռնատարների ու բեռի փաստաթղթերը, ինչպես նաեւ գումար վերցնում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Որոտան բնակավայրի մոտ ադրբեջանցիները ոստիկանական անցակետ էին տեղադրել:
Նշենք, որ օգոստոսի 25-ից ադրբեջանցի զինվորականները փակել էին Կապան-Գորիս ավտոմայրուղու Կարմրաքար-Շուռնուխ հատվածի երթևեկությունը: Օգոստոսի 26-ին թշնամու զինվորականները փակել են Գորիս-Որոտան հատվածը։
Օգոստոսի 27-ի դրությամբ, վերականգվել էր Մ2 միջպետական ճանապարհի Գորիս-Շուռնուխ-Կապան հատվածի երթևեկությունը: Որոտան և Նոր Առաջաձոր հատվածներում տեղադրվել էին բետոնե թափարգելներ՝ այդ հատվածներում երթևեկությունը դանդաղեցնելու նպատակով:
Ճանապարհի այդ հատվածների հսկողությունը իրականացնելու էին ռուս սահմանապահները: