կարևոր
3262 դիտում, 1 տարի առաջ - 2021-09-14 15:00

Հուսով եմ՝ ով էլ ընտրվի, որոշումներ կկայացնի հանուն Հայաստանի Հանրապետության, այլ ոչ թե՝ գործող իշխանության, առավել ևս՝ այս. Գեղամ Մանուկյան

Աժ-ում մտքերի փոխանակման ժամանակ«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր խոսքն ուղղեց դատավորի թեկնածուներին:

«Ես ձեզ անձնապես չեմ ճանաչում, ձեր մասնագիտական գործունեության հետ քիչ առընչություն եմ ունեցել:

Բայց մեր դատական համակարգում կան բազմաթիվ արժանապատիվ, իրոք գործին տեղյակ, իրենց խղճին, Հայաստանի Հանրապետության օրենքներին համահունչ որոշումներ և վճիռներ կայացնող դատավորներ, որոնք, հակառակ բազում ճնշումների, շարունակում են իրենց արժանապատիվ գործունեությունը՝ հանուն Հայաստանի օրենքների ու Սահմանադրության»,-նշեց Մանուկյանը:

Նա հայտնեց, որ 3 թեկնածուից ով էլ ընտրվի, գնալու է Վճռաբեկ դատարան, ուր բացառված չէ, որ մի օր որոշում է կայացնելու, որն այս իշխանությունների քիմքին հարմար չի լինելու, և Փաշինյանը ֆեյսբուքյան գրառումով կոչ չի անելու արգելափակելու այդ հսկայական շենքը, որի շրջափակմանը մասնակցելու են ՊՊԾ-ի ծառայողները, որոնք արդեն ցույց են տվել, որ քաղաքական իշխանությանն են ծառայելու, այլ ոչ՝ օրենքին: 

«Ձեր որոշումները, որոնք հանուն Հայաստանի են կայացվելու, այս իշխանության դուրը չեն գալու, կարող են Արդարադատության նախարարի կողմից կարգապահական վարույթ հարուցելու առիթ դառնալ կամ քրեական գործեր հարուցեն, Ձեր աշխատասենյակները կկապարակնքեն և այլն:

Եթե վճիռը կայացնելուց հետո մասնագիտական բաց չգտնեն, կարող են հասնել մինչև ձեր դպրոցական տարիներ և գտնել մի բան ու հարուցել քրեական գործեր:

Եթե դա էլ ձեզ չկոտրի, ու դուք շարունակեք գործել դատավորի երդմանը համապատասխան, մի օր, չի բացառվում, որ այստեղ բերեն օրենքի նախագիծ, մեկ օրում քննարկեն ու քվեարկեն, օրենքը փոխեն ու ասեն, որ  ձեզնից մեկը չի կարող ընտրվել դատավոր: Մենք դա էլ ենք տեսել ՍԴ-ի դատավորների դեմ ծավալված գործընթացում»,-ասաց պատգամավորը:

Նա թեկնածուներին ասաց, որ զգույշ լինեն Սյունիք մեկնելուց, քանի որ դատական, տեղական ինքակառավարման, պաշտպանական, անվտանգային համակարգերը անցնող 3 տարում փլուզելուց հետո այս իշխանությունները, Փաշինյանի անմիջական մասնակցությամբ, առանց որևէ քննարկման ու փաստաթղթային հիմնավորման, Սյունիքի հատվածներից 2-ը հանձնել են թշնամուն, և ամեն վայրկայն չի բացառվում, որ ՀՀ քաղաքացուն կարող են գերի վերցնել:

«Հուսով եմ՝ ով էլ ընտրվի, որոշումներ կկայացնի հանուն Հայաստանի Հանրապետության, այլ ոչ թե՝ գործող իշխանության, առավել ևս՝ այս»,-եզրափակեց Գեղամ Մանուկյանը: