18.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.79 -0.17 | |
GBP | 489.18 -1.95 | |
EUR | 412.81 -0.13 | |
GEL | 145.57 +0.52 | |
RUB | 6.83 +0.13 |
Գորիս-Կապան միջպետական ճանապարհը շարունակում է խցանված մնալ:
Երեկվանից այդ ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ ադրբեջանցի ոստիկանները կանգնեցնում, ստուգում են իրանական բեռնատարների ու բեռի փաստաթղթերը, ինչպես նաեւ գումար վերցնում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Որոտան բնակավայրի մոտ ադրբեջանցիները ոստիկանական անցակետ էին տեղադրել:
Նշենք, որ օգոստոսի 25-ից ադրբեջանցի զինվորականները փակել էին Կապան-Գորիս ավտոմայրուղու Կարմրաքար-Շուռնուխ հատվածի երթևեկությունը: Օգոստոսի 26-ին թշնամու զինվորականները փակել են Գորիս-Որոտան հատվածը։
Օգոստոսի 27-ի դրությամբ, վերականգվել էր Մ2 միջպետական ճանապարհի Գորիս-Շուռնուխ-Կապան հատվածի երթևեկությունը: Որոտան և Նոր Առաջաձոր հատվածներում տեղադրվել էին բետոնե թափարգելներ՝ այդ հատվածներում երթևեկությունը դանդաղեցնելու նպատակով:
Ճանապարհի այդ հատվածների հսկողությունը իրականացնելու էին ռուս սահմանապահները: