Պարոն Ջհանգիրյան, Դուք երբևէ ընտրակեղծիքների մասնակցե՞լ եք 1995, 1996, 1998 թվականներին։ Այս մասին ԱԺ-ում հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ խոսքն ուղղելով ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին։
Ջհանգիրյանի խոսքով՝ նա նույնիսկ քվերակություններին չի գնացել, բայց բոլորի կարծիքով նա շտաբ է ղեկավարել.
«Ստուգեք, եթե պարզվի ես նույնիսկ քվերակության եմ գնացել, ես իմ պաշտոնից հրաժարական կտամ»,- ասաց Ջհանգիրյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: