կարևոր
373 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-09-14 13:06

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 221 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 221 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 221 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 2990 մարդ, կորոնավիրուսից մահացել է 54 հիվանդ, իրականացվել է 26,125 թեստ:

Ընդհանուր առմամբ, Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 585,036 դեպք, որից 548,951 մարդ ապաքինվել է, 8,287-ը՝ մահացել: