կարևոր
1714 դիտում, 1 տարի առաջ - 2021-09-14 12:50

Առուշ Առուշանյանի խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու որոշման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք. փաստաբան

Առուշ Առուշանյանի խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու որոշման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք. փաստաբան

Առուշ Առուշանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը անփոփոխ թողնելու մասին ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 10.09.2021 թ-ի որոշման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք։ Այս մասին գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, սեպտեմբերի 10-ին կայացել է Առուշ Առուշանյանի և Լուսինե Ավետյանի գործով առաջին դատական նիստը։ Գործի դատաքննության նախապատրաստման փուլում՝ դատարանը քննարկել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի խափանման միջոցի փոփոխման հարցը։

Դատարան ներկայացված միջնորդության հիմքում դրվել է այն հանգամանքը, որ մինչդատական վարույթն ավարտվել է, փաստացի դատավարական մեկ փուլ արդեն ավարտված է, և այն քննությանը խոչընդոտելու հավանականությունը, որը մինչդատական վարույթում դատարաններն արձանագրել են, ըստ պաշտպանության կողմի, նվազման աստիճան ունի, քանի որ քրեական գործով արդեն հարցաքննվել են բոլոր վկաները։ Պաշտպանության կողմի դիտարկմամբ՝ ՄԻԵԴ որոշումների համաձայն՝ քննությանը խոչընդոտելու հիմքը նվազում է այնքանով, որքանով դատավարական ինչ-որ փուլ ավարտվում է։

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը հուլիսի 15-ին հայտարարել էր Առուշ Առուշանյանին մեղադրանք առաջադրելու մասին։