Երեկ Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի մարտական հենակետերից մեկում զոհվել է պահեստազորի սերժանտ, 1978թ. ծնված Մկրտիչ Սերյոժայի Հովակիմյանը:
Նա զորահավաքի մասնակիցներից է եղել:
«Երեկվանից լուրը պտտվում է, առավոտ բարեհաճեցին հրապարակել: Վիրավոր էլ ունենք, դրա մասին լռում եք հարգելի պատասխանատուներ»,-գրել է Արմինա Դովլաթբեկյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում, նախնական տվյալներով` մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտման հետևանքով մահացել է պահեստազորի սերժանտ, 1978թ. ծնված Մկրտիչ Սերյոժայի Հովակիմյանը: