Մարիամ Գալստյանն ընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում։
ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանն ասաց, որ ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 67 պատգամավոր։ Մարիամ Գալստյանին կողմ է քվեարկել 66 պատգամավոր, դեմ՝ 1։
Ավելի վաղ «Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ չի մասնակցելու քվեարկությանը։