կարևոր
406 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-14 09:50

Ծիծեռնակաբերդի խճուղում «Mercedes»-ը բախվել է բետոնե պատնեշին եւ կողաշրջվել. կան վիրավորներ

Ծիծեռնակաբերդի խճուղում «Mercedes»-ը բախվել է բետոնե պատնեշին եւ կողաշրջվել. կան վիրավորներ

Սեպտեմբերի 13-ին խոշոր ու կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

ժամը 23:00-ի սահմաններում Mercedes GԼE մակնիշի ավտոմեքենան Ծիծեռնակաբերդի խճուղուց դեպի Լենինգրադյան փողոց ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պատնեշին, մոտ  4 մետր կոտրել, ապա առաջ ընթանալով՝ բախվել ծառին, կողաշրջվել և հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Վթարի հետևանքով 2 մարդ, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: