Սեպտեմբերի 14-ը տարվա 255-րդ օրն է:
Տարվա ավարտին մնում է 108 օր:
- 1321 թ. - մահացել է Դանթե Ալիգիերին, իտալացի հռչակավոր բանաստեղծ, «Աստվածային կատակերգություն» պոեմի հեղինակը։
- 1829 թ. - Ադրիանապոլիսում Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվեց խաղաղության պայմանագիր, որով ավարտվեց 1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմը։
- 1862 թ. - ծնվել է Մովսես Սիլիկյանը, ռուսական և հայկական բանակների ռազմական գործիչ, ազգային հերոս, Ռուսաստանի բանակի գեներալ-մայոր, Հայաստանի Առաջին Հանրապետության բանակի գեներալ-լեյտենանտ։
- 1867 թ. - լույս տեսավ Կարլ Մարքսի «Կապիտալ» աշխատության առաջին հատորը։
- 1909 թ. - ծնվել է Սերգո Պայազատը, հայ բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ։
- 1919 թ. - ծնվել է Աբիգ Ավագյանը, հայ գրող, արձակագիր։
- 1939 թ. - մահացել է Արմենակ Շահմուրադյանը, հայ օպերային երգիչ, տենոր, հայ ազգային երգարվեստի վաստակաշատ գործիչ։
- 1994 թ. - տեղի ունեցավ «Լեոն» ֆիլմի պրեմիերան։
- 2008 թ. - Մոսկվայից Պերմ թռչող Բոինգ 737 ինքնաթիռ վթարի ենթարկվեց, մահացան ինքնաթիռում գտնվող բոլոր 88 մարդիկ։