կարևոր
643 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-13 23:28

Հայ ազգի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը իր գոլով փրկեց Կրասնոդարին պարտությունից

Հայ ազգի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը իր գոլով փրկեց Կրասնոդարին պարտությունից

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվել է «Ռոստովին» ու ոչ-ոքի ավարտել հանդիպումը։

Խաղի 29-րդ րոպեին հյուրերի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Սպայիչը։ 1 րոպե անց երկրորդ դեղին քարտով դաշտից հեռացվեց Կռիչովյակը՝ «Կրասնոդարին» թողնելով տասը խաղացողով։ 33-րդ րոպեին Կորդոբայի փոխարեն հյուրերի կազմում դաշտ դուրս եկավ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը, որը 65-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ՝ փրկելով իր թիմին պարտությունից։ Ի դեպ, սա Սպերցյանի առաջին գոլն էր ՌՊԼ-ում։

Հայաստանի ազգային հավաքականի մյուս ֆուտբոլիստ Խորեն Բայրամյանը բացակայում էր «Ռոստովի» հայտացուցակից։