կարևոր
676 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-13 22:27

Xiaomi-ն խելացի ակնոց է ներկայացնելու

Xiaomi-ն խելացի ակնոց է ներկայացնելու

Չինական Xiaomi ընկերությունը պատրաստվում է իր համար ամբողջովին նոր արտադրանք ներկայացնել՝ խելացի ակնոց: Այս մասին հայտնում է Gizmochina պարբերականը:

Չինական տեխնոլոգիական հսկան հայտարարել է, որ սեպտեմբերի 15-ին մեծ աշնանային շնորհանդես է իրականացնելու, որի ժամանակ կներկայացնի նորագույն ապրանքները: Այլ արտադրանքների հետ միասին կներկայացվի նորագույն գաջեթ, որի օգնությամբ հնարավոր կլինի «տեսնել ապագան»:

Digital Chat Station քաջատեղյակ աղբյուրը հաստատում է, որ խոսքը խելացի ակնոցի մասին է, որն ստեղծվել է Dior-ի հետ համագործակցությամբ: