Իրինա Յոլյանը Գորիսի փոխքաղաքապետի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։ Նա կմասնակցի առաջիկա ՏԻՄ ընտրություններին։
Յոլյանը հայտնել է, որ Գորիսի ՏԻՄ ընտրությունների ընթացքում լինելու է «Առուշ Առուշանյան» դաշինքի լիազորված անձը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը մասնակելու է հոկտեմբերի 17-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին։
««Վերածնվող Հայաստան» և «Ազգային օրակարգ» կուսակցությունների միավորմամբ ստեղծվել է «Առուշ Առուշանյան» դաշինք, որով Գորիսի քաղաքապետը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին։ Առուշանյանի կալանքի տակ գտնվելը բնականաբար բարդություններ և դժվարություններ է առաջացնելու, բայց այլ տարբերակ չունենք»,- այս մասին հայտնել է Առուշ Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը։
Նշենք, որ հոկտեմբերի 17-ին Սյունիքի Գորիս համայնքում կայանալիք ավագանու ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել քաղաքական չորս ուժ։