12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Հյուսիսային Կորեան կրկին իր վրա է սեւեռել միջազգային հանրության ուշադրությունը՝ տեւական դադարից հետո իրականացնելով հրթիռային նոր փորձարկում:
Անցած հանգստյան օրերին պաշտոնական Փհենյանը փորձարկել է նոր հեռահար թեւավոր հրթիռ, որը խոցել է թիրախը 1500 կիլոմետր հեռավորության վրա՝ ընկնելով Հյուսիսային Կորեայի տարածքային ջրերում:
Հյուսիսային Կորեայի պետական լրատվամիջոցները ընդգծում են՝ այս հրթիռը ռազմավարական նշանակության զենք է, կարող է հարվածել հարեւան Ճապոնիայի մեծ մասին:
Միացյալ Նահանգներն այս փորձարկումը վտանգավոր է համարում միջազգային հանրության,եւ հատկապես՝ Ճապոնիայի համար: Վերլուծաբանների կարծիքով՝ Փհենյանը ցանկանում է ցույց տալ աշխարհին, որ, չնայած երկրում խորացող տնտեսական ճգնաժամին եւ պարենի պակասին, դեռ ունակ է զենք մշակել: