կարևոր
1261 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-13 20:15

Ադրբեջանը բողոքի նամակներ է հղել Ռուսաստանին

Ադրբեջանը բողոքի նամակներ է հղել Ռուսաստանին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը բողոքի նամակներով է դիմել Ռուսաստանի ռազմական գերատեսչությանը եւ ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարությանը:

Բաքուն դժգոհում է, որ այլ երկրներին պատկանող տրանսպորտային միջոցները երթեւեկում են, ինչպես նշված է, Ադրբեջանի տարածքով, որտեղ ժամանակավորապես տեղակայված է խաղաղապահ զորախումբը:

Նամակներում ասվում է, թե իբր նման դեպքերը հակասում են Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների ստորագրած նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությանը: Նորից բողոքելով ռուս խաղաղապահների առաքելությունից ու մատնանշելով, թե նրանք ժամանակավոր են տարածաշրջանում՝ Ադրբեջանը պահանջում է Ռուսաստանից կանխել նման դեպքերը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նշում է նաեւ, թե օտարերկրյա ֆիզիկական եւ իրավաբանական անձինք ու նրանց պատկանող տրանսպորտային միջոցները, առանց Բաքվի համաձայնության, չեն կարող մուտք գործել Ադրբեջանի տարածք, այսինքն՝ Արցախի բռնազավթված շրջաններ: