Սեպտեմբերի 14-ին Երևանի «Ալաշկերտը» Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի առաջին հանդիպումը կանցկացնի: Հայաստանի ֆուտբոլիստները Թել Ավիվում կմրցեն տեղի «Մաքաբիի» հետ: Խաղի սկիզբը՝ Երևանի ժամանակով 18։30-ին է:
Թիմն ընդգրկված է առաջին խմբում, որտեղ են նաև Ավստրիայի «ԼԱՍԿ»-ը և Ֆինլանդիայի «ՀԻԿ»-ը: