կարևոր
793 դիտում, 5 օր առաջ - 2021-09-13 19:16

6-ամյա աղջիկը ընկել է 7-րդ հարկից. վիճակը ծանր է

6-ամյա աղջիկը ընկել է 7-րդ հարկից. վիճակը ծանր է

Ծանր վիճակով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել 6-ամյա մի աղջիկ, որը ընկել է 7-րդ հարկից։ Այս մասին հայտնում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից։

«Երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ունի կրծքավանդակի սալջարդ, թոքերի սալջարդ, կոնքի ոսկրերի կոտրվածքներ, վնասվել է նաև գանգուղեղը:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկներին հաջողվել է փրկել փոքրիկին, կայունացնել վիճակն ու վերականգնել կյանքի համար անհրաժեշտ ֆունկցիաները: Աղջնակն այժմ գիտակից է, գտնվում է բժիշկների խիստ հսկողության ներքո:

Վիճակը ներկա պահին գնահատվում է ծանր, բայց կա դրական դինամիկա», - ասված է հայտարարության մեջ: