կարևոր
544 դիտում, 4 օր առաջ - 2021-09-13 19:02

Կատարում և Հունաստանում ՀՀ դեսպաններ են նշանակվել

Կատարում և Հունաստանում ՀՀ դեսպաններ են նշանակվել

ՀՀ նախագահի հրամանագրով Տիգրան Մկրտչյանը նշանակվել է Հունաստանում ՀՀ դեսպան:

Հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Տիգրան ՄԿՐՏՉՅԱՆԻՆ նշանակել Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աթենք)։

Նշենք, որ մինչ այս նշանակումը Մկրտչյանը զբաղեցնում էր Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում Հայաստանի դեսպանի պաշտոնը:

Մարտի 18-ին նա հետ կանչվեց, Մկրտչյանի փոխարեն նշանակվեց Արմեն Մարտիրոսյանը։

Նախագահի մեկ այլ հրամանագրով էլ՝ Արմեն Սարգսյանը նշանակվել է Կատարում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.

Արմեն Սարգսյանին նշանակել Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Դոհա)»,- ասված է հրամանագրում։