Վերջին 3 տարիների ընթացքում մեկ անձից գնումների ծավալը հասել է 70 %-ի: Մենք առավոտից իրիկուն նախկին իշխանություններին դատափետել ենք, որ բավական է մեկ անձից գնումներով աշխատեք, այն կոռուպցիայի տեղ է։ Այս մասին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու Մարիամ Գալստյանին ուղղած իր հարցադրման ժամանակ հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Գեղամ Մանուկյանը նշել է, որ մեկ անձից գնումը երբեմն բացատրելի է, բայց երբ մեկ անձից գնումով կատարվում է ԱԺ գորգերի լվացումը, աննախադեպ ծավալի գնումներ են կատարվում ԱԺ-ում, երբ մեկ անձից գնումով ճանապարհ է կառուցվում 2.5 մլրդ դրամով, այս ամենի մեջ կարո՞ղ ենք տեսնել կոռուպցիոն վտանգ։
«Հայաստան» խմբակցության պատգամավորը նաև տեղեկացրել է, որ վերջերս տեղի է ունեցել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուի ընտրությունը և ՀՔԾ իրավապահ բարձրագույն ատյաններից մեկի ներկայիս նախագահն աղմկահարույց հայտրարաություններ է արել, որոնցով կարելի է մի ամբողջ հետաքննությունների շղթա սկսել:
Բերելով այն օրինակը, որ այդ թեկնածուն խաբել է Եվրամիության անդամ պետության դեսպանատանը, կեղծ գումար է լցրել հաշվին, որպեսզի աղջիկը կարողանա մեկնի Եվրոպա, այնուհետև այդ գումարը հանել է հաշվից և վերադարձրել կնոջ եղբորը՝ Մանուկյանն ասաց.
«Կարծում եմ, որ շատ հատկանշական է, որ այդ անձը դարձել էր իշխանության սրտի հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ապագա թեկնածուն»,-հայտնել է պատգամավորը և նակտել, որ նրա պաշտոնը և անցյալի հանգամանքներն խիստ անհամատեղելի են և հանձնաժողովի անդամի թեկնածուին խնդրեց մեկ անձից գնումների գործընթացին և իր բերած երկրորդ օրինակին ուշադրություն դարձնել:
Մարիամ Գալստյանը պատասխանեց, որ հանձնաժողովի անդամ նշանակվելու դեպքում կուսումնասիրի բարձրացված հարցերը: