կարևոր
601 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-09-13 18:11

Հադրութի շրջանից հայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի դի

Հադրութի շրջանից հայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի դի

Զոհված զինծառայողների դիերի որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են հարավային թևում՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Հադրութի շրջանում: 

Հայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի դի: Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1665 դի, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։