Գյումրիում գործող «Շիրվանյան երիտասարդական կենտրոնը» արդեն 5 տարեկան է: Այն բացվել է 2016 թվականին, Արեւմտյան Ամերիկայի Հայ Հեղափոխական դաշնակցության «Մենք ենք Գյումրին» հանձնախմբի նախաձեռնությամբ:
Կենտրոնն Գյումրիի սրտում իրականացնում է տարաբնույթ, հետաքրքիր միջոցառումներ եւ դասընթացներ երիտասարդների համար: «ՄԵՆՔ ԵՆՔ ԳՅՈՒՄՐԻՆ» ծրագրի մեկ այլ բաղադրիչ է «Մինա Շիրվանյան» անվանական կրթաթոշակը, որը Շիրակի մարզի ուսանողներին հնարավորություն է տալիս շարունակել կրթությունը իրենց իսկ ծննդավայրում: Այս տարի եւս 14 ուսանող ստացավ անվանական կրթաթոշակ:
Շիրվանյան երիտասարդական կենտրոնը հնարավորություն է տալիս երիտասարդներին միասին կազմակերպելու մշակութային, կրթական եւ սոցիալական միջոցառումներ, ինչպես նաեւ տարաբնույթ անվճար դասընթացներ:
Սյուզանան, ով 1 տարի է՝ կամավոր աշխատանքներ է կատարում կենտրոնում, անկեղծանում է, որ այստեղ ձեռք է բերել գիտելիք եւ ընկերներ:
Կրթաթոշակ ստացող ուսանողներն իրենց հատկացված կամավորության ժամերն անցկացնում են Շիրվանյան երիտասարդական կենտրոնում: Այն հանդիսանում է կամուրջ Գյումրու եւ Սփյուռքի երիտասարդների միջեւ:
Մանրամասները՝ Զարուհի Սահակյանի տեսանյութում: