09.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.28 -0.33 | |
GBP | 491.88 -0.32 | |
EUR | 415.5 +1.12 | |
GEL | 149.92 +0.02 | |
RUB | 6.72 -0.01 |
Այնպիսի մեղադրանքներ են ներկայացնում ընդդիմությանը, թվում է, թե իշխանությունը մենք ենք, ոչ թե՝ դուք: Ազգային ժողովում դիմելով իշխանական պատգամավորներին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
«Թեև ձեր կարգախոսն ապագան էր, բայց դուք մնացիք անցյալում: Անցյալում մնալով և անցյալում՝ նույնիսկ վատ երևույթներն անընդհատ բարձրաձայնելով, մեկ է, պագան տեսանելի չի լինելու: Առավել ևս, եթե բարձրաձայնումների մեջ զգալի հատվածը ոչ միայն իրականությանը չէր համապտասխանում,այլև հերթական մանիպուլյացիոն դրսևորումներ էին:
Առավել վատ է նա, որ վկայակոչելով, իսկապես, վատ երևույթները, ձեր իշխանությունը ոչ միայն շարունակաբար դա կրկնեց, այլ նաև կատարելագործման նոր աստիճանի հասցրեց»: