կարևոր
487 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-13 17:11

Կամո Քոչունցը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ

Կամո Քոչունցը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կամո Քոչունցին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ նշանակելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Կամո ՔՈՉՈՒՆՑԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ»: