կարևոր
940 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-09-13 16:54

Արմեն Չարչյանի առողջական վիճակը կայուն ծանր է. Էրիկ Ալեքսանյան

Արմեն Չարչյանի առողջական վիճակը կայուն ծանր է. Էրիկ Ալեքսանյան

«Իզմիրլյան» Բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը կայուն ծանր է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

«Այսօր եմ Արմեն Չարչյանին այցելել։ Բժշկական կենտրոնի տնօրենին հարցում եմ ուղարկել, թե կոնկրետ ինչ հետազոտություններ է անցել Արմեն Չարչյանը»,-- ասաց փաստաբանը։

Ալեքսանյանն ասաց, որ Արմեն Չարչյանը գտնվում է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։

«Գիտակցությունը տեղն է, բայց դժվարությամբ է խոսում ու շնչում»,- ասաց Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն օգոստոսի 23-ին Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը բավարարել էր։ Դատարանի որոշումից հետո Արմեն Չարչյանը սեփական նախաձեռնությամբ գնացել էր քրեակատարողական հիմնարկ, ապա՝ կալանավորվել։ Օգոստոսի 30-ին հայտնի դարձավ, որ Չարչյանի առողջական վիճակը վատթարացել է, ու նա տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։