կարևոր
505 դիտում, 6 օր առաջ - 2021-09-13 16:40

Իրինա Յոլյանի լիազորությունները կասեցվել են

Իրինա Յոլյանի լիազորությունները կասեցվել են

Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանի լիազորությունները վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ կասեցվել են։ «Փաստինֆո» հետ զրույցում այս մասին տեղեկացրել է Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Քոչարյանը։

Նրա փոխանցմամբ՝ կասեցվել է նաեւ Գորիսի համայնքապետարանի ևս երկու աշխատակցի գործունեությունը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին ՀՀ ՔԿ-ն որոշումներ է կայացրել Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Իրինա Յոլյանին, համայնքապետարանի երկու աշխատակիցներին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար որպես մեղադրյալներ ներգրավելու մասին: Նրանք ձերբակալվել էին օգոստոսի 15-ին՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու միջնորդության քննության նպատակով դատարան ներկայացվելու համար։

Հոկտեմբերի 17-ին Գորիսում նախատեսվում է Գորիսի համայնքապետի ընտրությունների անցկացում, որին մասնակցելու է նաեւ գործող համայնքապետ Առուշ Առուշանյանը, թեեւ նա եւս կալանքի տակ է։ Դատարանը մերժել է նրա նկատմամբ գրավի կիրառումը, հետեւապես զրկված է լինելու քարոզարշավին անձամբ մասնակցելու հնարավորությունից։