կարևոր
1075 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-09-13 16:30

ՀՀ-ում գրեթե 2 միլիոն քաղաքացի ունի ցանկություն փոխելու այս խայտառակ իրականությունը. Աննա Մկրտչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ-ում գրեթե 2 միլիոն քաղաքացի գիտի մեղավորներին և ունի ցանկություն՝ փոխելու այս խայտառակ իրականությունը: Այս մասին իր ելույթում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

«Չակուջից հետո, իհարկե, շատ բան է փոխվել, պարոն Մուկուչյան, բայց չի փոխվել ԿԸՀ-ն , փոխվել են այդ նույն մարդկանց ցանկութունները, հիմա արդեն դուք ԿԸՀ հեղափոխական նախագահն եք, ով աչք է  փակում այդ նույն մարդկանց բոլոր տեսակի արարքների վրա, նրանց հրահանգով կնիքներ դուրս բերվեցին ընտրությանը նախորդող գիշերը, քարոզչություն արվեց այն ժամանակհատվածում, երբ դա արգելվում էր: Այդ մարդիկ  բացատրություն չեն տվել,քրեական գործեր հարուցված չեն, էլ չեմ խոսում պատիժ կրելու մասին»,-նշեց Աննա Մկրտչյանը:

Պատգամավորը նաև ընդգծեց, որ լավատեսական լուր կա , որի մասին բարձրաձայնելու է:

Մանրամասները՝ տեսանյութում: