Անցած օրը Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների ռեկորդային ցածր ցուցանիշ է գրանցվել վերջին մի քանի շաբաթներում՝ 946 նոր դեպք։ Մահացել է 48 հոգի։
Համավարակի սկզբից առայսօր հայտնաբերվել է վարակման 581 815 դեպք։
Միեւնույն ժամանակ, վերջին 24 ժամում ապաքինվել է 4 351 մարդ, իսկ համավարակի սկզբից՝ 545 961։ Մահացել է 8 233-ը։
Մեկ օրում իրականացվել է 17 192 թեստ, այդ թվում՝ 9 442 հակագեն եւ 7 750 ՊՇՌ։