կարևոր
2203 դիտում, 1 տարի առաջ - 2021-09-13 19:30

Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանցիները սկսել են նաև մարդատար մեքենաները ստուգել. ՏԵՍԱՆՅՈւԹ

Yerkirmedia.am կայքի տեղեկություններով՝ Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանցիները սկսել են նաև մարդատար մեքենաները ստուգել և գանձել 12 դոլար:

Նշենք, որ երեկվանից Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի ոստիկանությունն իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում էր իրականացնում և ըստ որոշ տեղեկությունների 50.000 դրամին համարժեք գումար էր գանձում վարորդներից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք Գորիս-Կապան միջպետական ճանապարհի հատվածում՝ Ադրբեջանական ոստիկանության անցակետ տեղադրվելու մասին: