կարևոր
217 դիտում, 4 օր առաջ - 2021-09-13 15:39

Մեղրու քաղաքապետի դեպքով չհիմնավորված անիմաստ շոու է տեղի ունեցել. Հայկ Մամիջանյան

Մեղրու քաղաքապետի դեպքով չհիմնավորված անիմաստ շոու է տեղի ունեցել. Հայկ Մամիջանյան

«Էլ ի՞նչ պետք է տեղի ունենար, որպեսզի թեկածուներից մեկի նկատմամբ իրականացվող հետապնդումը ԿԸՀ-ն որակեր որպես քաղաքական և չտար ձերբակալության համաձայնություն»,-ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին հարցրեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն՝ անդրադառնալով 10 պատգամավորի թեկնածուներին կալանավորելու համաձայնություն տալու ԿԸՀ որոշմանը:

Մամիջանյանը պնդեց, որ այդ տասի կալանավորման հանգամանքները բավարար էին այլ երկրներ քաղաքական ապաստան ստանալու դիմումի պայմաններին, իսկ  Տիգրան Մուկուչյանի խնդիրը քաղաքական հետապնդումներից քաղաքացիներին զերծ պահելն է:

«Ես, մասնավորապես, ուզում եմ անդրադառնալ Մեղրու քաղաքապետի դեպքին, երբ չհիմնավորված և անիմաստ մասկի-շոու տեղի ունեցավ Երևան քաղաքում՝ նրան մեղադրելով պաշտոնական դիրքի չարաշահման մեջ»,- նկատեց Մամիջանյանը: 

Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ դրանք եղել են օրենքին համապատասխանող և խնդիրը իրավական կարգավորումների մեջ է: