Հանցավոր և միտումնավոր անգործություն պետական մարմինների կողմից: Այս մասին ահազանգում են ֆեյսբուքյան էջում Ֆիզիկայի գիտավանի՝ Ֆիզգորոդոկի բնակիչները։
«Քննչական մարմինը պնդում է, որ ուրբաթ միջնորդություն է ուղարկել քաղաքապետարան՝ աշխատանքը կասեցնելու համար։
Քաղաքապետարանը պնդում է, որ ոչ մի նման գրություն չի ստացել։
«Բարեխիղճ» կառուցապատողը շարունակում է քանդել։
Ու չկա մի մարմին, որ իր խոսքի տերն է ու ի վիճակի է գործել։
Պահանջում ենք անհապաղ կասեցնել աշխատանքը և պատասխանատվության ենթարկել անգործության մատնված պատասխանատուներին։
Հակառակ դեպքում, այս իրավիճակը բնակիչներին դրդում է անցնել հանրային ակցիաների և գործողությունների»։