կարևոր
2128 դիտում, 2 տարի առաջ - 2021-09-13 14:48

Արթուր Ղազինյանը կրկին չընտրվեց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում

Արթուր Ղազինյանը կրկին չընտրվեց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում

ԱԺ «Հայաստան» խմբակցության առաջադրած թեկնածու Արթուր Ղազինյանը երրորդ անգամ չընտրվեց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում։

«Պարոն Ղազինյան, «Հայաստան» խմբակցությունը կարող է ներկայացնել կամ ձեր, կամ՝ այլ թեկնածուի։ Կարծում եմ՝ «Հայաստան» խմբակցության քաղաքական դիրքորոշումն իրենք կարտահայտեն համապատասխան գրությամբ»,- ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քվեարկությունից հետո ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Նշենք, որ արդեն երրորդ անգամ ԱԺ պաշտպանության հանձնաժողովը նիստ է գումարում և փորձում ընտրել հանձնաժողովի փոխնախագահ։ Արթուր Ղազինյանի թեկնածությանը իշխանական պատգամավորները նախորդ երկու քվեարկությունների ժամանակ դեմ քվեարկեցին և երրորդ անգամ ընդդիմությունը կրկին առաջադրեց Արթուր Ղազինյանի թեկնածությունը։

Իշխանական թևի այն խոսքերին, թե՝ Արթուր Ղազինյանի կենսագրության մեջ հարցականներ են առաջանում՝ սկսած հայտարարգրից, վերջացրած բանակի հետ առնչությունից։

Արթուր Ղազինյանը պատասխանել է. «Եթե որոշեի որևէ բան թաքցնել, ապա որևէ մեկը դա չէր կարողանա հայտնաբերել։ Ուղղակի դրա ցանկությունը չկար։ Ես 12 տարի պետական ծառայության մեջ չեմ եղել, ազատ մարդ եմ եղել և եթե կատարեի օրենքով արգելված որևէ արարք, վստահ եղեք՝ այս ընթացքում կհարուցվեին քրեական գործերը»։

Հիշեցնենք, որ Այսօր ՀՀ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ էր գումարել: