09.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.28 -0.33 | |
GBP | 491.88 -0.32 | |
EUR | 415.5 +1.12 | |
GEL | 149.92 +0.02 | |
RUB | 6.72 -0.01 |
Պատկերացնում եք, եթե հիմա Առուշ Առուշանյանը լիներ իր քաղաքում՝ Գորիսում, ինչ էր կատարվելու. դրա համար էլ Առուշանյանի կալանավորման ժամկետը երկարացրեցին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը:
«Մինչև ո՞ւր է սենց գնալու… Եթե մտածում է ցմահ նստելու է այդ աթոռին, չարաչար սխալվում է, նաև այն դատավորները, որոնք նման վճիռներ են կայացնում»:
Նա հայտարարեց, որ Առուշ Առուշանյանը մասնակցելու է Գորիսի քաղաքապետի ընտրություններին «Առուշանյան դաշինքով», որը ստեղծել են «Վերածնվող Հայաստան» և «Ազգային օրակարգ» կուսակցությունները:
«Մենք չենք խուսափում նոր թիրախավորումներից: Մեր խնդիրն է այս ապաշնորհ իշխանություններից ազատվելը ցանկացած ճանապարհով»,- ասաց Վահե Հակոբյանը՝ հավելելով, որ դրան հասնելու են ցանկացած ճանապարհով:
Մանրամասները News.am լրատվական կայքի տեսանյութում՝