կարևոր
397 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-09-13 13:04

Այսօր ՀՀ կժամանի Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկը

Այսօր ՀՀ կժամանի Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկը

Սեպտեմբերի 13-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկը:

Սեպտեմբերի 14-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Սլովակիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը:

Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ նախագահի հետ:

Արարատ Միրզոյանի և Իվան Կորչակի հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին ժ. 9:30-ին, որին կհետևի ՀՀ ԱԳ նախարարի և Սլովակիայի ԱԳ նախարարի՝ մամուլի համար համատեղ հայտարարությունը՝ ժամը 10:30-ին: