կարևոր
283 դիտում, 6 օր առաջ - 2021-09-13 12:49

Դուք նախկի՞ն եք, ներկա՞ն եք, թե՞ արդեն եկած ապագան եք. Աննա Մկրտչյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատագամավոր Աննա Մկրտչյանը, դիմելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին, ասաց, թե նախընտրական ամբողջ ժամանակահատվածում պրոֆիլակտիկ այցեր, զրույցներ էին իրականացվում այն քաղաքական ուժերի նկատմամբ, որոնք պայքարել էին հայրենիքի փրկության շարժման շրջանակում:

«Այս պրոֆիլակտիկան որևէ կերպ չի տարածվել «ՔՊ» կուսակցության նկատամամբ, ձեզ չի՞ անհանգստացրել այս հանգամանքը, թե ինչո՞ւ համատարած չի այդ պրոֆիլակտիկան», - նշեց նա։

Պատգամավորը խնդրեց նաև մի հարցի էլ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը պատասխանի։

«Ո՞ր ընտրություններն են, վերջիվերջո, կեղծվել, որովհետև դահլիճի տարբեր հատվածներում նստած մարդիկ կասկածներ ունեն դրա հետ կապված, որ մենք, վերջիվերջո, հասկանանք՝ դուք նախկի՞ն եք, ներկա՞ն եք, թե՞ արդեն եկած ապագան եք», - ասաց պատգամավորը:

Մանրամասները տեսանյութում՝