կարևոր
679 դիտում, 6 օր առաջ - 2021-09-13 12:13

Բաքվում մեկնարկել են հատուկ նշանակության ջոկատների համատեղ զորավարժությունները

Բաքվում մեկնարկել են հատուկ նշանակության ջոկատների համատեղ զորավարժությունները

Սեպտեմբերի 12-ին Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հատուկ նշանակության ջոկատների համատեղ զորավարժությունները: Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Զորավարժությունների մեկնարկի համար տեղի է ունեցել բացման հատուկ  արարողություն։

«Երեք եղբայր -2021» զորավարժությունների հիմնական նպատակը ստորաբաժանումների միջև փոխգործակցության բարելավումն է, ինչպես նաև խաղաղ և պատերազմական գործողություններին նախապատրաստվելը», - ասված է նախարարության հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը պարբերաբար համատեղ զորավարժություններ են անցկացնում: Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ ջոկատայինները շարունակում են զորավարժությունները նաև Բերձորում:

Զորավարժությունների ընթացքում զինվորականները հետախուզություն են իրականացնում բարդ տեղանքով վայրերում, ինչպես նաև պայմանական հակառակորդի դիվերսիոն խմբերի հայտնաբերում և ոչնչացում:

Զորավարժությունները կտևեն մինչև սեպտեմբերի 20-ը»: