կարևոր
496 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-09-13 12:12

Ֆիզգորոդոկում կառուցապատողը պատրաստվում է վերացնել քրեական գործի ապացույցները

Ֆիզգորոդոկում կառուցապատողը պատրաստվում է վերացնել քրեական գործի ապացույցները

Ֆիզգորոդոկում կառուցապատողը պատրաստվում է վերացնել քրեական գործի ապացույցները։ Այս մասին ահազանգում են ֆեյսբուքյան էջում Ֆիզիկայի գիտավանի՝ Ֆիզգորոդոկի բնակիչները։

«Հարգելի աջակիցներ և լրագրողներ, ուրբաթ օրը Ալիխանյան 6/1 հասցեում աշխատանքը կանգնեցվեց բնակիչների բողոքների և ոստիկանների միջամտության շնորհիվ, այսօր տարածքում նոր ու ավելի մեծ տեխնիկա է հայտնվել։ Ակնհայտ է, որ կառուցապատողը մտադիր է շարունակել ապացույցների վերացումը։ Քննչական մարմինը արդեն միջնորդություն է ներկայացրել շինարարությունը կասեցնելու մասին։ Քանդման գործողությունները ապօրինի են և դրանք պետք է կանխվեն»։