կարևոր
595 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-09-13 12:05

Կամաց-կամաց սովորեցնում են մեզ, թե Որոտանը ադրբեջանական տարածք է. Վահե Հակոբյան

Կամաց-կամաց սովորեցնում են մեզ, թե Որոտանը ադրբեջանական տարածք է. Վահե Հակոբյան

«Ամենաթողության եւ ամեն ինչ զիջելու պարագայում, այո, ադրբեջանական կողմը լկտիանում է եւ Որոտանի կողքը, հենց անմիջապես ճանապարհի վրա ոստիկանական հենակետ են դրել: Իմ ստացած տեղեկություններով, կանգնեցնում են պարսկական բեռնատարները: Մարդատար մեքենաներին եւ հայկական բեռնատարներին չեն խոչընդոտում, բայց բեռնատարներին ստիպում են իրենց պատկերացմամբ, պետտուրք ասեմ, մաքսատուր ասեմ, ինչ-որ գումար են մուրում, գանձում, որից հետո  թողնում են, որ մեքենաները շարժվեն դեպի Երեւան: ԱԱԾ-ն տեսաք ինչ հայտարարություն արդեց՝ Որոտանն անվանելով ադրբեջանական անունով: Սա ի՞նչ է նշանակում, մեզ կամաց-կամաց սովորեցնում են, որ դա, այո, ադրբեջանական տարա՞ծք է: Իսկ Սեւ լճի տարածքում ադրբեջանցի զինծառայողները պատրաստվում են ձմեռվան, այնտեղ հիմնական կառույցներ են կառուցում, ինժեներական ակտիվ աշխատանքներ»,- այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը:

Ըստ Հակոբյանի՝ այսօր գերխնդիրը Սյունիքի հարցն է. «Ի՞նչ դատավոր, ի՞նչ ԲԴԽ, ի՞նչ Ջհանգիրյան: Ադրբեջանական կողմը ցանկացած պահի կարող է պարզապես կտրել Կապանը»:

Հարցին, թե այս խնդրի լուծման ի՞նչ տարբերակներ կան, նա պատասխանել է. «Նիկոլ Փաշինյանի անհապաղ հեռացումը: Սա մեր բոլոր խնդիրների լուծումն է»:

Հակոբյանը հավելել է, որ  ԱԺ նախագահը պարտավոր է հրավիրել իրենց պահանջած մարդկանց, այսինքն ԱԱԾ տնօրենին եւ գլխավոր դատախազին:

«Ես այստեղ տեսնում եմ նաեւ տնտեսական խնդիր: Ինչպես գիտեք ապրանքաշրջանառության 40 տոկոսը կատարվում է Պարսկաստանի կողմից: Ես համոզված եմ, որ Պարսկաստանից եւս լինելու է արձագանք»,-ասաց նա:

Նշենք, որ նախօրեից ադրբեջանցիները Որոտան գյուղի մոտ հենակետ են դրել, կանգնեցնում են իրանական բեռնատարները եւ գումար են գանձում: