17.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.96 -0.13 | |
GBP | 491.13 +2.97 | |
EUR | 412.94 +1.53 | |
GEL | 145.05 -0.76 | |
RUB | 6.7 +0.08 |
Մենք անընդհատ մի զավեշտալի իրականության ենք բախվում, երբ փորձում ենք արժևորել, կարևորել Արցախի հարցը, մեզ միշտ ասում են, որ ավելի կարևոր ու արժևորված ձև ունենք, այդ ձևով ենք աշխատում:Այսօր ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ դիմելով իշխանության ներկայացուցիչներին:
Նա հիշեցրեց՝ երբ ԱԺ-ում Արցախի հարցը քննարկել են, իշխանությանն ասել է՝ միջխորհրդարանական հանձնաժողով կա, որը շատ ավելի բարձր մակարդակով է գործում, և դրա մակարդակը չպետք է իջեցվի՝ այլ հանձնաժողով ստեղծելով:
«Պարզվեց, որ Արցախի Հանրապետության ազգային ժողովի հետ, որն ընտրվել է 2020-ին, ոչ մի նիստ չի գումարվել այդ հանձնաժողովի շրջանակում: Այսքանից հետո մերժում եք հանձնաժողովների ստեղծման գաղափարը, ընդհանրապես Արցախ անունը և մեզ մի բան եք ասում, որն ընդհանրապես իրականությանը չի համապատասխանում:
Արցախի 30-ամյակն ենք նշել այսքան ցածր մակարդակով, որ երբեք որևէ հոբելյան չի նշվել: Այսքանից հետո ուզում եք մեզ համոզել, որ Արցախն ավելի՞ եք կարևորում: Ողջամիտ կասկած է առաջացել, որ դուք ուզում եք Արցախից վերջնականապես հրաժարվել»,-ասաց Ռուստամյանը: