կարևոր
349 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-09-13 11:40

«Արցախ» եզրույթը չօգտագործելը թուլության մասին է վկայում. Աղվան Վարդանյան

«Արցախ» եզրույթը չօգտագործելը թուլության մասին է վկայում. Աղվան Վարդանյան

Եթե այս իրավիճակում չենք համարձակվում Արցախի Հանրապետություն եզրույթն օգտագործել մեր օրենսդրության մեջ, ապա այս նահանջող գործելակերպը վկայում է թուլության, անընդհատ զիջելու պատրաստակամության մասին։ ԱԺ-ում նման հայտարարությամբ հանդես եկավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ ներկայացնելով Արցախի հարցով հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ նախագիծը։

Պատգամավորը գտնում է, որ որպես խորհրդարանական երկիր պարտավոր ենք ավելի համարձակ խնդիրներ դնել մեր առջև և կարևորել Արցախի հիմնախնդրին առնչվող բոլոր դրվագները։

«Իշխանական պատգամավորներին առաջարկում եմ ևս մեկ անգամ այս թեման քննարկել։ Եթե ուզում եք իսկապես կառուցողական աշխատանք, եթե ուզում եք ինքնիշխան պետության քաղաքական մեծամասնության պատասխանատվությունը Ձեր վրա վերցնել, ձեռնպահ քվեարկելով՝ այս հարցերը չեն լուծվի։ Առաջարկում եմ ավելի լուրջ ու պատասխանատու մոտենալ հարցին»,-նշեց Աղվան Վարդանյանը։