կարևոր
370 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-09-13 11:28

Այս իշխանությունը բանավոր համաձայնությունների ներքո բոլորից գաղտնի Կովսականն ու Սանասարը հանձնել է Ադրբեջանին. Աննա Գրիգորյան

Այս իշխանությունը բանավոր համաձայնությունների ներքո բոլորից գաղտնի Կովսականն ու Սանասարը հանձնել է Ադրբեջանին. Աննա Գրիգորյան

«Ազգային ժողովի նախագահը հարց ու պատասխանի ժամանակ փաստացի ընդունեց, որ չի տիրապետում, թե ի՞նչ է կատարվում այսօր Սյունիքում, ի՞նչ իրավիճակ է և ի՞նչ պայմաններում է առաջացել անվտանագային ռիսկերը, որոնք այսօր այնտեղ կան: Սա պետք է ցավով արձանագրել,որովհետև Ազգային Ժողովի նախագահը՝ ՀՀ-ում ի պաշտոնե երկրորդ մարդն է, այսինքն թիվ մեկ մանդատ ունեցող կառույցի ղեկավարը, ով առհասարակ չգիտի թե ի՞նչ է կատարվում Սյունիքում»,- այս մասին ԱԺ-ի նիստի ժամանակ հայտարարեց  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

«Քանի որ Կովսականն ու Սանասարը որևէ կերպ ներառված չեն եղել նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, հետևաբար դուք այդ տարածքները բնավոր համաձայնությունների միջոցով հանձնել եք:
Այսօր արդեն ադրբեջանցիները ոստիկանական կետ են տեղադրել Գորիս-Կապան ճանապարհին, պոստֆակտում հասկանում են, որ հավանաբար ինչ-որ պայմանավորվածություններ եղել են:
Ի վերջո, Ազգային ժողովի ղեկավարն եք, մեր հայրենակիցներին, որոնք այս պահին շարունակելու են երթևեկել այդ ճանապարհով, ասելու որևէ բան չունե՞ք»,- դիմելավ ԱԺ նախագահին ասաց Աննա Գրիգորյանը։