կարևոր
2188 դիտում, 1 տարի առաջ - 2021-09-13 11:11

«Հայաստան» խմբակցության անունից կոչ է արվել քննարկման դնել և խորհրդարան հրավիրել ԱԱԾ տնօրենին Սյունիքում ստեղծված իրավիճակը քննելու հարցով. Գեղամ Մանուկյան

«Հայաստան» խմբակցության անունից կոչ է արվել քննարկման դնել և խորհրդարան հրավիրել ԱԱԾ տնօրենին Սյունիքում ստեղծված իրավիճակը քննելու հարցով. Գեղամ Մանուկյան

 ««Հայաստան» խմբակցության անունից կոչ է արվել քննարկման դնել և խորհրդարան հրավիրել ԱԱԾ տնօրենին Սյունիքում ստեղծված իրավիճակը քննելու հարցով: Իշխանության կողմից որևէ արձագանք չի եղել. արդյոք պատրաստվում եք այդ խնդիրը արագ կարգավորել»: Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի մեկնարկին հարց բարձրացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: 

Իր հերթին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ հնարավոր բոլոր ձևերով կքննարկվի առաջարկը, և չի բացառում, որ այն կընդունվի:

Նշենք, որ ադրբեջանցի ոստիկանները Սյունիքում՝ Որոտան բնակավայրի մոտակայքում, տեղադրել են ոստիկանական կետ և ստուգում են իրանական բեռնատարներն ու գումար գանձում վարորդներից: