կարևոր
523 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-09-13 11:00

ԱԱԾ հայտարարությունը ոչ միայն չի բխում մեր անվտանգության շահերից, այլև անատամ է և ոչինչ չասող. Արծվիկ Մինասյան

ԱԱԾ հայտարարությունը ոչ միայն չի բխում մեր անվտանգության շահերից, այլև անատամ է և ոչինչ չասող. Արծվիկ Մինասյան

Նախորդ օրերին մենք ականատես եղանք ադրբեջանական զինված ուժերի հերթական, ապօրինի գործողություններին և, ցավոք սրտի, մեր իշխանությունների կրավորական և ոչ մի բացատրություն չտվող կեցվածքին: Այս մասին ԱԺ ելույթի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«ԱԱԾ հայտարարությունը ոչ միայն չի բխում մեր անվտանգության շահերից, այլև անատամ է և ոչինչ չասող: Ելնելով այն հանգամանքից, որ մենք խորհրդարանական կառավարման երկիր ենք՝ «Հայաստան» խմբակցությունը պահանջում է, որևէ ձևաչափով քննարկում կազմակերպել, որպեսզի մենք կարողանանք հասկանալ՝ ի՞նչ է կատարվում , հատկապես, երբ ԱԱԾ հայտարարությունն արդեն ամբողջական օգտագործում է ադրբեջանական տերմինաբանությունը»:

Արծվիկ Մինասյանն առաջարկեց, որ այդ հարցով ԱԺ լսումներին ոչ միայն ԱԱԾ-ի, այլև ՊՆ-ի, դատախազության և ԱԳՆ-ի ներկայացուցիչներ լինեն, քանի որ առերևույթ հանցագործություն է կատարվել ադրբեջանցիների կողմից, ըստ լուրերի, նրանք (ադրբեջանցիները) գանձումներ են անում վարորդներից: