Մեկներկել են ութերորդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի աշխատանքները: Վարման կարգով առաջինը ելույթ ունեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը, ով իր ելույթում դիմելով ԱԺ նախագահին ասաց.
«Հենց նոր հնչում էր այն օրհներգը, որը դուք այդպես ջանադրաբար փորձում էիք փոխել: Որպես խորհրդարանի նիստերը վարող դուք նախորդ նիստերում գերազանցել եք ձեր լիազորությունները և կամայականորեն կիառել ԱԺ-ի կանոնակարգի դրույթները,հուսով եմ, որ հետայսու այդպես չի լինի, քանի որ ենթադրվում է, որ այն օրերին ինչ-ինչ պատճառներով լարված եք եղել, իսկ հիմա դատելով համացանցում առկա ձեր ու ձեր ընկերների գերթանկարժեք հանգստից ու դիսկոտեկային կադրերից լարվածությունը պետք է, որ անցած լինի: Ի դեպ ուշագրավ է, որ պատերազմի զոհերի, անհետ կորածների ու գերիների հարազատների հետ հանդիպման ժամանակ դուք նշում էիք, որ շատ ծանր էիք տանում այդ ամենը, գիշեր-ցերեկ մտածում եք միայն այդ մասին, բայց փաստորեն շատ բարձր տրամադրությամբ հանգիստ եք անցկացրել Հունաստանում, որպես Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյա»,- ասաց Մանուկյանը: