կարևոր
496 դիտում, 4 օր առաջ - 2021-09-13 09:22

Ադրբեջանը շարունակում է իր զավթողական ապօրինի ինքնագործունեությունը. Արթուր Արամյան

Ադրբեջանը շարունակում է իր զավթողական ապօրինի ինքնագործունեությունը. Արթուր Արամյան

Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որին կից գրված է.

«Ադրբեջանական ոստիկանական անցակետն է՝ Գորիս-Կապան ճանապարհին։ Ահա թե ինչպես է Ադրբեջանը շարունակում իր զավթողական ապօրինի ինքնագործունեությունը, որը կոնկրետ սպառնալիք է  տարածաշրջանում կայունության պահպանմանը, իսկ այս ամենը երկար շարունակվել չի կարող և առհասարակ անհնար է անվտանգ ապրելը այսպես, մի օր պայթելու է և' համբերությունը և՛ այս ամենը»,-գրել է Արթուր Արամյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք Գորիս-Կապան միջպետական ճանապարհի հատվածում՝ Ադրբեջանական ոստիկանության անցակետ տեղադրվելու մասին: