Այսօր կմեկնարկեն ութերորդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի աշխատանքները:
Oրակարգի նախագծում ընդգրկվել է 3 հարց․
Նշենք, որ լիագումար նիստերի օրակարգում չի ներառվել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորների հեղինակած նախագիծը: Այն չի ստացել գլխադասային մասնագիտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Օրակարգում չընդգրկված հարցերի հեղինակները,սակայն, հնարավորություն ունեն դրանք ներկայացնել հերթական նիստի մեկնարկին:
«Հայաստան» խմբացությունն առաջարկում է «Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը» վերանվանել «Արտաքին հարաբերությունների եւ Արցախի հարցերի» հանձնաժողով ու վերջինին տալ նաեւ Արցախի հարցերին առնչվող գործառույթներ: