Սեպտեմբերի 13-ը տարվա 256-րդ օրն է:
Տարվա ավարտին մնում է 109 օր:
533 թ. - Դեցիմի ճակատամարտում Բելիսարիոսը Վանդալներից գրավեց Կարթագենը։
1592 թ. - մահացել է Միշել դը Մոնտենը, ֆրանսիացի քաղաքական գործիչ, փիլիսոփա, էսսեիզմի հիմնադիր (ծն. 1533 թ.)։
1819 թ. - ծնվել է Կլարա Շումանը, գերմանացի դաշնակահարուհի և կոմպոզիտոր, Ռոբերտ Շումանի կինը (մահ. 1986 թ.)։
1874 թ. - ծնվել է Առնոլդ Շյոնբերգը, ավստրիացի կոմպոզիտոր, երաժշտական տեսաբան, գրող, նկարիչ, գյուտարար (մահ. 1951 թ.)։
1914 թ. -ծնվել է Արմեն Զարյանը՝ Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետ, Կոստան Զարյանի որդին (մահ. 1994 թ.)։
1922 թ. - սկսվեց Սմիռնայի մեծ հրդեհը։
1956 թ. - IBM ընկերությունը թողարկեց առաջին կոշտ սկավառակը։
1985 թ. - թողարկվեց Սուպեր Մարիո Բրադըրս համակարգչային խաղը։
1996 թ. - մահացել է Թուփաք Շակուրը, ամերիկացի ռեփ երգիչ և կինոդերասան (ծն. 1971 թ.)։