583 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-12 23:38

Սեպտեմբերի 13-ից Վրաստանում կգործի հանրային տրանսպորտը

Սեպտեմբերի 13-ից Վրաստանում կգործի հանրային տրանսպորտը

Վրաստանում հասարակական տրանսպորտը կվերագործարկվի սեպտեմբերի 13-ից: Որոշումն ընդունվել է միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստում:

Դիմակ կրելը պարտադիր է և՛ փակ, և՛ բաց տարածքներում:

Մարզական  միջոցառումները կշարունակվեն անցկացվել  առանց հանդիսատեսի, միջոցառումների մասնակիցները պետք է պատվաստված լինեն, կամ վերջին 72 ժամվա ընթացքում արված PCR թեստի բացասական պատասխան ներկայացնեն կամ հակագենի թեստ, որը վավեր է 24 ժամվա ընթացքում:

Սեպտեմբերի 13-ին կսկսվի 2.800.000 լարի ընդհանուր մրցանակային ֆոնդով` պատվաստումը խրախուսող ամենօրյա վիճակահանությունը, և դրամական պարգևներ կխաղարկվեն ` ինչպես 1, այնպես էլ 2 անգամ պատվաստված անձանց համար ՝ պատահականության սկզբունքով:

Կրթական մասով որոշումն անփոփոխ է` հանրային դպրոցներում նոր ուսումնական տարին մեկնարկում է հեռավար` սեպտեմբերի 15-ին` բացառությամբ առաջին դասարանցիների:

Որոշվել է, որ առաջին դասը կանցկացվի դասարաններում` հոկտեմբերի 4-ին: