կարևոր
547 դիտում, 5 օր առաջ - 2021-09-12 22:43

Ավտովթար Արարատի մարզում

Ավտովթար Արարատի մարզում

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
 
Ժամը 17:50-ի սահմաններում, 29-ամյա Թոռնիկ Ստեփանյանը՝ իր վարած Samand մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Երասխ ավտոճանապարհի 23 կմ հատվածում, Արաքսավան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և հայտնվել դաշտում:
 

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը: