կարևոր
3028 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-12 22:14

Ադրբեջանցիներն իրանական բեռնատար մեքենաներից՝ ճանապարհն անցնելու դիմաց 50 000 դրամի համարժեք գումար են պահանջում

Ադրբեջանցիներն իրանական բեռնատար մեքենաներից՝ ճանապարհն անցնելու դիմաց 50 000 դրամի համարժեք գումար են պահանջում

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի կինը` Էլիզաբեթ Պետրոսյանը, իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ ԱԱԾ-ի այսօրվա հայտարարությանը կից տեղեկացնելով, որ ադրբեջանական կողմը իրանական բեռնատար մեքենաներից գումարներ է պահանջում ճանապարհը անցնելու համար: 

«Ադրբեջանցի սահմանապահ ոստիկանները, Որոտանում դրված իրենց անցակետում, պարսկական բեռնատար մեքենաներից 50 000 դրամի համարժեք գումար են պահանջում, որպեսզի թույլ տան անցնել ճանապարհը»,- գրել է Պետրոսյանը: