կարևոր
4135 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-12 21:47

ՀՀ ԱԱԾ-ն օգտագործում է հայկական գյուղի ադրբեջանական անունը

ՀՀ ԱԱԾ-ն օգտագործում է հայկական գյուղի ադրբեջանական անունը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ ԱԱԾ-ի այսօրվա տարածած հայտարարությանը.

«ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն - ն այսօր հայտարարություն է տարածում, որտեղ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքով մեքենաների տեղաշարժն արգելելու վերաբերյալ լուրին անդրադառնալով, ոչ ավել, ոչ պակաս՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում գտնվող, բոլոր միջազգային կառույցների ու գրեթե բոլոր պետությունների կողմից ճանաչված սահմաններից ներս գտնվող գյուղը մատնանշելիս օգտագործում է հայկական գյուղի ադրբեջանական անունը։

Փաստացի ասում են՝ եղբայր, ձեզ ենք նվիրում, եկեք վերցրեք, դիմադրություն չի լինելու։

ԱԱԾ-ին ու առաջին անգամ այդ գյուղերը ոչ հայկական անվանումներով անվանվածին ես կպատասխանեմ քարվաճառցի Մարիամի բառերով, ով իր ծննդավայրը լքելուց առաջ դպրոցի պատին հետևյալ գրությունն էր թողել»,- գրել է Քրիստինե Վարդանյանը։